Սպորտ

«Ուրարտու»-ն հաղթանակ տոնեց ԿԼ առաջին խաղում

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն հաղթանակ տոնեց ԿԼ առաջին խաղում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ուրարտու»-ն արտագնա խաղում ուժերը չափեց էստոնական «Կալև»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Տալլինում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 11 րոպե անց «Կալև»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլը հեղինակեց Տևալին: «Ուրարտու»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը 28-րդ րոպեին: Աչքի ընկավ Մովսեսյանը: Վերջինս երկրորդ կեսի 77-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ` հաղթանակ պարգևելով «Ուրարտու»-ին:

«Կալև»-«Ուրարտու»` 1:2:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում