Սպորտ

«Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Նոա»-ն հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն ուսումնասիրում էին մեկմեկու խաղը` փորձելու գտնել առավել խոցելի օղակները: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: 

Երկրորդ կեսի մեկնարկում նախաձեռնությանն ավելի շատ տիրում էր «Նոա»-ն, սակայն գրոհները վերջնական ու ցանկալի եզրափակման չէին հասնում: Երևանյան ակումբին հաջողվեց գրավել մրցակից դարպասը 80-րդ րոպեին: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Գրեգորիոն: Խաղավարտից մեկ րոպե առաջ `«Նոա»-ն նաև կրկնապատկեց հաշվի առավելությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միլկովիչը: 

«Նոա»-«Շկենդիա»` 2:0:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում