Սպորտ

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

2 րոպեի ընթերցում

Փարիզ-2024-ի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դրոշակակիրները Փարիզի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինեն բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օլիմպիական հավաքականին, որը մասնակցելու է Փարիզ-2024-ին:

«Դժվարին ճանապարհ եք անցել և եկել եք, հասել Օլիմպիական խաղերին: Ինձ մնում է ձեզ հաջողություն մաղթել: Դուք Օլիմպիական խաղերում Հայաստանի դեսպաններն եք: Եկել է հաղթանակներով մեր ազգին ուրախացնելու պահը: Հաղթանակներով պետք է ձեր ձեռագիրը թողեք պատմության մեջ»,-ասել է Ծառուկյանը:

Գործկոմի ընդլայնված նիստում որոշվեց, որ Հայաստանի օլիմպիական թիմի դրոշակակիրները  կլինեն Դավիթ Չալոյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում