Հայաստան

Զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 անձ է կալանավորվել

4 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 անձ է կալանավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

«Հայաստանի Հանրապետության ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված  հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում 2024թ-ի հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 468-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային այլ անհրաժեշտ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թ․ հուլիսի 7-ին ժամը 21:30-ի սահմաններում, անտեսելով վերակարգի արգելքը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի և գնդի հերթապահի պահանջներին հակառակ, մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով։ 

Զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո, անմիջապես դարպասների դիմաց, նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող, զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում միմյանց փոխլրացնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խոչընդոտելով զորամասի՝ տվյալ ժամանակ օրվա կարգացուցակով նախատեսված բնականոն աշխատանքը, հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։ Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիսիան քաղաքի բնակիչ հանդիսացող 3 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ 

Քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՀՀ քննչական կոմիտեն խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, զորամասի անձնակազմի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու, արգելված որևէ գործողություն կատարելու փորձերից։ Նման դեպքերում ՀՀ քննչական կոմիտեն գործադրելու է իրավաչափ ամենախիստ միջոցները՝ նման արարքներ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։    

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Հայաստան

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

Հայաստան

«Օլիմպիականները. Փարիզ-2024». իմ առաջ դրել եմ մեկ խնդիր` դառնալ չեմպիոն. Վազգեն Թևանյան

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում