Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին տեղի կունենա Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի  գագաթնաժողովը 2026 թվականին տեղի կունենա Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու է Թուրքիան: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: 

Փաստաթղթում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նիդեռլանդներում։

«Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեզ ցուցաբերած առատաձեռն հյուրընկալության համար, մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին՝ Հաագայում (Նիդեռլանդներ), իսկ հետո՝ Թուրքիայում», - ասվում է հայտարարության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում