Բայդենը և Սթարմերը խոստացել են շարունակել աջակցությունն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը երկկողմ հանդիպում է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ 

Բայդենը շնորհավորել է Սթարմերին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու համար և նշել, որ Բրիտանիան ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է։ 

«Ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությանը համաշխարհային մակարդակով, մինչ նրանք հասցեագրում են ընդհանուր մարտահրավերները և հնարավորությունները։ Նրանք ընդգծել են իրենց ընդհանուր հանձնառությունը Ուկրաինային աջակցությանը, մինչ երկիրը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ», - նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

Իր հերթին Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հավելել է, որ կողմերը համաձայնել են անել ամեն բան Ուկրաինային աջակցության համար և երաշխավորել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չհաղթի պատերազմում։

Կողմերը նաև ընդգծել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի կարևորությունը՝ շեշտելով իրենց հանձնառությունը երկու պետությունների ստեղծման միջոցով խնդրի լուծմանը։ 

Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նաև հայտարարություն է տարածել Ուկրաինային մինչև 2030-2031 ֆինանսական տարին տարեկան առնվազն 3 մլրդ ֆունտ ստեռլինգի (3,85 մլրդ դոլար) ռազմական աջակցությունը շարունակելու մասին, ինչպես խոստացել էր իր նախորդ Ռիշի Սունակը։ 

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան