«Դինամո»-ի ու «Փյունիկ»-ի առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը մրցեց Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամո»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում թիմերը հավասար պայքար էին ծավալել ու փոխանակվում էին գրոհներով: «Դինամո»-ն առաջին կեսին առավել շատ էր տիրում գնդակին, սակայն «Փյունիկ»-ը մի շարք պահեր ուներ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար: Երկրորդ կեսում ևս թիմերից և ոչ մեկ չիրացրեց իր պահը և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Երևանում: