Մշակույթ

Կապանում մեկնարկած երաժշտական փառատոնը համախմբել է հայ և օտարերկրյա երաժիշտներին

4 րոպեի ընթերցում

Կապանում մեկնարկած երաժշտական փառատոնը համախմբել է հայ և օտարերկրյա երաժիշտներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը, որն արդեն երկրորդ տարին համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 4-18-ը տևող փառատոնը հագեցած ծրագիր ունի՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվ․ երգեհոնի դահլիճում։ 

Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև՝ երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ Լավագույն ուսանողները փառատոնի ավարտին ստանալու են դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնին իրենց կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես են գալիս փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլոք։  

Փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կամփոփվի աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով:

Ըստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ 

«Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով. առաջին հերթին՝ այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»,- նշել է նա: 

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, բարերարներ։

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Ռուսաստան

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում