Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Լոնդոնի կենտրոնում տեղակայված ՀՀ դեսպանության նոր շենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այցելությունից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Փաշինյանը շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել շենքային պայմաններին և աշխատանքին: