ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

6 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրեց մի խումբ հայագետների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին նախագահի նստավայրում։

Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիենին։

Կալցոլարին ղեկավարում է Ժնևի համալսարանի առաջին և Շվեյցարիայում  փաստացի միակ հայագիտական ամբիոնն ու կենտրոնը 1993 թվականից։ Դասական բանասիրության, քրիստոնեության պատմության և հայագիտության բնագավառներում մասնագիտացումը ձեռք է բերել Բոլոնիայի, Ժնևի և Միլանի համալսարաններում, եղել է երջանկահիշատակ Գաբրիելա Ուլուհոջյանի ուսանողներից մեկը։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան և Միլանի Ամբրոսիանական ակադեմիայի անդամ է, Ֆրանսիական բանասիրության և հնագիտության ակադեմիայի թղթակից անդամ է, 2007 թվականից  նախագահում է Հայագիտության միջազգային ընկերությունը։ Եղել է քրիստոնեական պարականոն գրականության ուսումնասիրման ընկերակցության նախագահը և ընտրվել է Հրանտ Դինք հիմնադրամի ժյուրիի խորհրդի անդամ։ Կազմակերպել  է միջոցառումներ՝ նվիրված հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին և ներկա իրադարձություններին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության խնդրին։

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվեց նաև Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին։

Պոլսահայ ծագումով ամերիկուհի գիտնականը արվեստաբան է և հնագետ, մասնագիտացած է հայ արվեստի և ճարտարապետության ուսումնասիրության բնագավառում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Փրիսթոնի համալսարանում։ Եղել է Վիսկոնտին-Միլուոքի համալսարանի դոցենտ, ապա՝ Թաֆթս համալսարանի հայ արվեստի և ճարտարապետության պատմության պրոֆեսոր։ 2022-ից ղեկավարում  է Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտական ամբիոնը։ Պրոֆեսոր Մարանցին կարևոր ներդրում ունի Արևմտյան Հայաստանի հուշարձանների, մասնավորապես՝ Մրենի, Խծկոնքի, Անիի եկեղեցիների նորովի ուսումնասիրության, ինչպես նաև հայ արվեստի պատմությանն առնչվող հարցերում։

Երախտագիտության մեդալով պարգևատրվեց Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունը։

Նա միջազգայնորեն ճանաչված բազմավաստակ  գիտնական է, Երուսաղեմի հրեական համալսարանի պատվո պրոֆեսոր, մասնագիտացած է մերձավորարևելյան և դասական լեզուների, բանասիրության, մտքի պատմության, հնագիտության և բնագրագիտության, ինչպես նաև համեմատական կրոնագիտության բնագավառներում։ Հայագիտության ոլորտում գիտական ակտիվ գործունեություն է ծավալել 1980 թվականից՝ հիմնադրելով և ստանձնելով Եբրայական համալսարանի հայագիտության պրոֆեսորի պաշտոնը։ Նույն թվականին հիմնադրել է հայագիտության միջազգային ընկերակցությունը։ Նա մեծ վաստակ ունի հայոց լեզվի, միջնադարյան գրականության ուսումնասիրման և հանրահռչակման գործում։ Նա տարիներ շարունակ ուսումնասիրել է Երուսաղեմի հայերեն բարբառը, բացահայտել, շտեմավորել Երուսաղեմի և Սուրբ երկրի հայերեն արձանագրությունները։

Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասաց՝ իր և իշխանության բոլոր ներկայացուցիչների համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այդ կերպ երախտագիտության և շնորհակալության խոսք հայտնել՝ հայագետներին պարգևատրելով ՀՀ  բարձր պարգևներով։ 

«Սա առավելագույնն է, որ կարող ենք անել, բայց իրականում վստահ եմ, որ բոլորիս կողմից ամենաբարձր գնահատանքին է արժանանում այն աշխատանքը, որ դուք կատարել եք և շարունակում եք կատարել։ Հայաստանի Հանրապետության բավականին բարդ ժամանակաշրջանում մեզ համար անգնահատելի է այն, ինչ անում եք հայագիտության, մեր պատմական մշակութային արժեքների պահպանման գործում, որովհետև այն, ինչ թողել ենք Արցախում, իսկապես վտանգված է։ Մենք  կարևորում ենք այնտեղ մնացած մեր պատմական արժեքների թվայնացման, հետագայում դրա պահպանման աշխատանքները, որ սկսել ենք»,-շեշտեց նախագահը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հայագետներին իրենց նվիրումի և անգնահատելի աշխատանքի համար։

Մեզ հետ զրույցում Քրիստինա Մարանցին էլ ընդգծեց՝ իր համար հայ մշակույթը, արվեստը, ճարտարապետությունն ու գրականությունը յուրահատուկ են։

«Ամեն օր նոր բան եմ բացահայտում ինձ համար, ամենահարուստ մշակույթներից է, և իմ աշակերտներն այն սիրում են, որովհետև հայ մշակույթը գեղեցիկ է,զարմանալի»,-նշեց նա։

Հայագետի խոսքով՝ իր ուսանողների մեջ կան նաև հայեր, սակայն մեծ մասն օտարազգիներ են, որոնք հիանում են հայ մշակույթով։ Նրանք հիմնականում նշանավոր ընտանիքներից են և ապագայում կարող են կարևոր աշխատանք կատարել, ուստի հայ մշակույթի հետ նրանց ծանոթությունը կարող է օգտակար լինել։

Հայագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայագիտական միջազգային կոնգրեսին, որն անցկացվում է հուլիսի 19-22-ը Մատենադարանում։ Միջազգային կոնգրեսի նպատակն է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ, որտեղ բարձրաձայնված հարցերը և ձևակերպված օրակարգերը կարող են կողմնորոշիչ լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում կրթության և գիտության ոլորտներում։  

Կոնգրեսը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

 

 

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Ռուսաստան

«Հայկական Ավիաուղիներ»-ը օգոստոսի 9-ից կգործարկի Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթ

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Երևան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

Մարզեր

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում