Երևան

Երևանում հնչած կրակոցի հետևանքով վիրավորվել է 27-ամյա երիտասարդ

2 րոպեի ընթերցում

Երևանում հնչած կրակոցի հետևանքով վիրավորվել է 27-ամյա երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 9-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, կա վիրավոր քաղաքացի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ ժամը 18.30-ին երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և նրա ուղղությամբ արձակել կրակոցներ:

Տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ: Ժամը 19.05-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Նոր Արեշի բնակիչ 27-ամյա երիտասարդ:

Պարզվել է, որ ժամը 18.30-ին հիվանդանոց տեղափոխվածի հետ վիճաբանել և նրա ուղղությամբ ատրճանակով կրակոցներն արձակել է նույն թաղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների արդյունքում ժամը 19.40-ին Նոր Արեշի 44-րդ փողոցում նրան հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալել ու ներկայացրել են բաժին: Բաժնում նրա գոտկատեղից ընկել է ատրճանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում