Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ նվիրված ՆԱՏՕ-ի 75-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ 

ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում