Աշխարհ

Հարավային Կորեան Ռումինիային կմատակարարի զինամթերքի խոշոր խմբաքանակ՝ 939 միլիոն դոլարի չափով

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան Ռումինիային կմատակարարի զինամթերքի խոշոր խմբաքանակ՝ 939 միլիոն դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը Ռումինիայի հետ կնքել է գործարք՝ մոտ 1,3 տրիլիոն վոն (939 մլն դոլար) գումարի չափով զինամթերքի խոշոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հարավային Կորեայի Hanwha Aerospace պաշտպանական հսկան զենք և զինամթերք կարտահանի Ռումինիա։ Մասնավորապես, ռումինական կողմը կստանա 54 K-9 ինքնագնաց հաուբից և 36 զրահամեքենա զինամթերքի տեղափոխման համար։

Ինչպես նշում է Yonhap-ը, սա Ռումինիայի կողմից զենքի գնման խոշորագույն գործարքն է վերջին յոթ տարվա ընթացքում։ Սեուլը նաև ակնկալում է, որ Ռումինիան կշարունակի համագործակցել Կորեայի Հանրապետության հետ զենքի գնումների բնագավառում և ապագայում հետաքրքրություն կցուցաբերի Redback հետևակային մարտական ​​մեքենայի և K-2 տանկի նկատմամբ։

Հարավային Կորեան արդեն ինքնագնաց հաուբիցներ է մատակարարել որոշ երկրների, այդ թվում՝ Ավստրալիային, Եգիպտոսին, Հնդկաստանին, Նորվեգիային, Լեհաստանին, Թուրքիային, Ֆինլանդիային և Էստոնիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում