Սպորտ

Եվրո-2024. Իսպանիան եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Իսպանիան եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Ֆրանսիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Մյունխենում կայացած խաղի մեկնարկում երկու հավաքականները շատ ակտիվ էին գործում: Ֆրանսիային հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոլո Մուանիին: Իսպանիան հաշվի հավասարությունը վերականգնեց  21-րդ րոպեին: Հեռահար հարվածով գոլը խփեց Յամալը: Վերջինս դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 16 տարեկանում: Եվ 4 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կունդեն: Թիմերն ընդմիջման գնացին Իսպանիայի առավելությամբ`2:1: Երկրորդ կեսում Ֆրանսիան հիմնականում տիրում էր նախաձեռնությանը, սակայն Իսպանիան հստակ էր գործում պաշտպանությունում և երբեմն արագ հակագրոհում էր:

Իսպանիա-Ֆրանսիա` 2:1:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում կմրցեն Նիդերլանդները և Անգլիան:

Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում