Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում և աջակցել ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը հուլիսի 9-ին ընդունած բանաձևում դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ներխուժումը Լեռնային Ղարաբաղ, երկրամասի հայ բնակչության էթնիկ զտումը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը, որում մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում.

Հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;

Խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը;

Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;

Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և այս համատեքստում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։ 

 

Հայերեն العربية English Français Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը