Մշակույթ

Բախտավոր և օրհնված եմ, որ իմ կյանքն անցկացրել եմ՝ պատմություններ պատմելով. Քևին Սփեյսին Երևանում հանդիպեց երկրպագուներին

7 րոպեի ընթերցում

Բախտավոր և օրհնված եմ, որ  իմ կյանքն անցկացրել եմ՝ պատմություններ պատմելով. Քևին Սփեյսին Երևանում հանդիպեց երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օսկարակիր դերասան Քևին Սփեյսին, որի կերտած կերպարները չեն կրկնում մեկը մյուսին, իրեն բախտավոր, անգամ օրհնված մարդ է համարում, քանի որ հնարավորություն է ունեցել իր կյանքն անցկացնել թատրոնում և կինոյում՝ պատմություններ պատմելով։ Ասում է՝ երբ նայում է իր ֆիլմերից առանձնացված դրվագները, հիշում է իր դերերը, խաղընկերներին, որոնց հետ աշխատել է, որոնց բարձր է գնահատում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփեյսին, որ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է, հուլիսի 9-ին Կինոյի տանը հանդիպեց իր արվեստի հարյուրավոր երկրպագուների հետ։

Նա ասաց՝ հրաշալի է բեմ բարձրանալ ու նման բազմամարդ լսարան տեսնել։ «Սա հուզիչ է ինձ համար ու կարևոր»,-նշեց արտիստը։

Սփեյսին կարծում է՝ կարևոր չէ դու թատրոնի դերասան ես, թե կինոյի, կարևորը՝ լավ խաղն է։ «Կապ չունի պրոֆեսիոնալ բեմում ես, թե դպրոցական թատերախմբում, պետք է պարզապես խաղալ։  Ֆիլմում, իհարկե, շատ գումար է հնարավոր վաստակել, սակայն լավ դերասանը լավ դերասան է ամենուր, իսկ վատ դերասանը վատն է։ Եթե կարծում եք, որ կարող եք տեսախցիկի առաջ լինել, կամ բեմում, ժամանակի ընթացքում կգնաք դեպի դա»,-հավաստիացրեց նա։

Դերասանը երբեմն հանդիպում է մարդկանց, որ պնդում են, թե տեսել են իր բոլոր ֆիլմերը։ Նա պատասխանում է, որ դա անհնար է։ «Ամերիկացի դերասան Ջեք Լեմոնին Ամերիկյան ինստիտուտը նվաճումների համար մի մրցանակ է տալիս։ Երեկոյան, երբ նշում էինք իրադարձությունը, հիշում նրա դերակատարումները, նա ասաց, որ պրոդյուսերին հարցրել է, թե մրցանակը հանձնելուց առաջ քանի ֆիլմից է  ցուցադրվելու, պրոդյուսերը պատասխանել է՝ 33։ Ջեքը նշել է, որ ախր ինքը 73 ֆիլմում է խաղացել։ Պրոդյուսերն էլ ընդգծել է՝ եթե բոլոր ֆիլմերը ցույց տային, դահլիճում ներկաների մեծ մասը կլքեր հանդիսությունը»,-պատմեց Սփեյսին և հավելեց՝ և՛ ինքը, և՛ այլ դերասաններ վատ դերեր խաղացել են։

Խոսելով «Յոթը» ֆիլմի մասին՝ դերասանը հիշեց՝ ծանոթանալով սցենարին՝ չի հասկացել, թե ինչ է հարկավոր անել այդ դերի հետ, ինչպես կերտել այդ կերպարը։ Նախորդ ֆիլմի համար Սփեյսին հատուկ կտրվածք է ունեցել և «Յոթը» կինոնկարի ռեժիսոր Դևիդ Ֆինչերին հարցրել է, թե ինչ է հարկավոր անել մազերի հետ։ Արդյունքում Ֆինչերն ու Սփեյսին սափրել են իրենց մազերը և 14 օրում նկարահանել են կինոնկարը։ Պատրաստվելու շատ ժամանակ չեն ունեցել, և Ֆինչերը Սփեյսիին ասել է, որ հաղթահարելու են ամեն բան, որ Սփեյսին հաղթելու է։ 

Դերասանը կարծում է՝ Ֆինչերը հաջողում է, քանի որ միշտ ձգտում է կատարելության, միշտ գիտի, թե ինչ է ցանկանում նկարահանել։ «Նա երբեք չի նկարել մի կտոր, որը չի օգտագործել։ Նրա հետ աշխատելը հաճելի փորձառություն է, որովհետև շատ բան ես անում, կարգուկանոն ես հաստատում։ Կան ռեժիսորներ, որոնք ամեն բան նկարում են, հետո հասկանում, թե ինչ է պետք  անել»,-պատմեց Քևին Սփեյսին, որին Ֆինչերը շատ է ուղղորդել։  

Ըստ Քևին Սփեյսիի՝ յուրաքանչյուր դերասան պետք է ունենա ձայն, որի շնորհիվ իրեն կլսեն, մարզավիճակ և այլն։ 

«Երբ ես սկսեցի սովորել, շատ երիտասարդ էի։ Լսողությունս հիանալի էր. կարող էի լսել, թե որևէ բան ինչպես է հնչում։ Մայրն ժամանակին ինձ տանում էր կինոթատրոն, որը նոր արվեստ էր, ես սկսում էի ուշադիր հետևել մորս արձագանքին, տեսնում էի, թե նա ինչպես է ծիծաղում։ Հետո գնում էինք տուն, և ես տարբեր կերպարների ձայներով ու ժեստերով խնդրում էի նրան մակարոն եփել կամ լոլիկ և այլն։ Դա մայրիկիս ստիպում էր ծիծաղել։ Դա էր ինձ համար կարևոր»,-նշեց նա։

Ռեժիսոր Սեմ Մենդեսի «Ամերիկյան գեղեցկություն»-ը Սփեյսիի ամենահայտնի ֆիլմերից է։ Դերասանը միշտ հիացել է Մենդեսի աշխատելաոճով, տաղանդով։ «Նա հրաշալի ոճ ուներ նաև թատրոնում։ Լավ էր աշխատում դերասանների հետ։ Երբ նա առաջարկեց խաղալ իր առաջին ֆիլմում, իսկ ես նրան լավ գիտեի թատրոնից,  Լոնդոնում էի, այլ ֆիլմում էի նկարահանվում։ Հանդիպեցինք փաբերից մեկում, զրուցեցինք։ Երկու շաբաթ անց պետք է սկսեինք նկարահանումները, և Սեմն ինձ հարցրեց, թե վերջին անգամ, երբ եմ նայել «Բնակարան» ֆիլմը, և խնդրեց կրկին նայել այն։ Ես դա արեցի։ Նա խնդրեց, որ ես իմ դերը կերտեմ այնպես, ինչպես «Բնակարան» ֆիլմի հերոսն է արել, որ կարողանամ ճիշտ պահել ֆիլմի ուղղությունը, որ ամեն րոպե մարդիկ տեսնեն, թե հերոսը՝ Լեսթերը, ուր է գնում։ Ես հասկացա, որ նա հրաշալի գիտի իր աշխատանքը», -պատմեց դերասանը, որին երկրպագուները նվերներ հանձնեցին, ջերմ խոսքեր ասացին և սեր խոստովանեցին։

«Ոսկե ծիրան»-ի բացմանը կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար «Փարաջանովյան թալեր» էր հանձնել Սփեյսիին։ Դերասանը նշել էր, որ իրեն պատվելով՝ պատվում են այն մարդկանց, որոնք նպաստել են իր մասնակցությամբ ֆիլմերի նկարահանմանը, որոնք գլխիվայր փոխել են իր կյանքը։

Քևին Սփեյսին ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկն է։

Նա ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվիեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես հեռուստասերիալում լավագույն դերասան:

Սփեյսին խաղացել է 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն:

Քևին Սփեյսին համագործակցել է վերջին քառասուն տարվա լավագույն ամերիկացի, բրիտանացի ռեժիսորների՝ Դևիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի և այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեսինջերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստան

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում