ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի փոխարեն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
«ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված՝ Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ։ Նրա փոխարեն վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը»,- տեղեկացրել է Հարությունյանը։