Հայաստան

Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը

7 րոպեի ընթերցում

Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում արդեն մեկ շաբաթ ընթանում է ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ «Valley Children’s Healthcare» հիվանդանոցից ժամանած առաջին մասնագիտական պատվիրակության այցը։ Սա ամերիկյան պատվիրակության անդրանիկ այցն է Հայաստան՝ ուղղված «Ուիգմոր»-ի մասնագետների հետ փորձի փոխանակման և համատեղ աշխատանքին։ Այցի առաջին օրը հյուրերը ծանոթացան «Ուիգմոր»-ի պատմությանը, առաքելությանը և զարգացման տեսլականին, քննարկվեց համագործակցության ընթացիկ շրջանակը և հեռանկարները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շրջայցի ընթացքում նահանգներից ժամանած բժիշկները ծանոթացան անձնակազմի հետ, ծառայություններին և հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը, այնուհետև անցան այցի շրջանակներում նախատեսված հագեցած օրակարգին։ Հուլիսի 8-ին «Ուիգմոր»-ում բացվեց համագործակցության հուշատախտակը:  

«Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ Զավեն Քոլոյանը նշեց՝ ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցի հետ համագործակցության գլխավոր նպատակն է էականորեն բարելավել երկրում մատուցվող մանկական առողջապահական ծառայությունների որակը։ 

«Հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար սա եզակի իրադարձություն է, միջազգային այս համագործակցությունը ներառում է բժիշկների շարունակական փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն, ինչպես նաև որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշների ներդրում Հայաստանի հիվանդանոցային կառավարման ոլորտում»,-ասաց Զավեն Քոլոյանը։

«Valley Children’s Healthcare»-ի բժշկական հարցերով և բժիշկների առողջության և զարգացման գծով փոխնախագահ, մանկական վարակաբան Քերըն Դալն ընդգծեց, որ  սա շատ եզակի միջազգային համագործակցություն է երկու հաստատությունների միջև, որոնք աշխատում են բարձրացնել մանկական առողջապահության որակը Հայաստանում և աշխարհում: 

«Այն միջազգային այլ համագործակցություններից տարբերվում է նրանով, որ սա զուտ բուժառուներին ուղղված առողջապահական խնամք չէ, այլ համակարգային բարելավում: Մենք սրանով ցանկանում ենք փոփոխություն մտցնել և բարձրացնել բուժառուների անվտանգությունը, բուժօգնության որակը: Կարծում ենք, և հուսով ենք, որ այս համագործակցության ընթացքում կկարողանանք օգնել ներդնել այս ամենը «Ուիգմոր»-ում և Հայաստանում: Այստեղ շատ կարևոր է նաև ուսուցանելու գործընթացի առկայությունը, որը նաև լավ հնարավորություն է երկու կողմերին տեսնելու, թե ինչպիսի իրականություն է այլ երկրներում»,-նշեց նա։ 

Համագործակցության հուշագրի ստորագրումից ի վեր, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից արդեն երեք մասնագիտական խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման տարբեր մասնագիտացումներով՝ մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկներ, մանկաբույժ, մանկական նյարդաբան և նյարդավիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ, ճառագայթաբան, ինչպես նաև ադմինիստրատիվ անձնակազմ։ 

Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ, Kaiser Permanente հիվանդանոցի նախկին ղեկավար, ուրոլոգ Վարուժան Ալտեբարմակյանը նշեց, որ շատ ուրախ է այս կարևոր համագործակցության մի մասը, ինչպես նաև այս երկու հաստատություններն իրար կապող ուժը լինելու համար: 

«Ուրախ եմ նաև հուշատախտակի բացման արարողությանը մասնակցելու համար: Ես այս համագործակցությունը համեմատում եմ մեդալի հետ, որը երկու կողմ ունի, և սովորաբար մենք միշտ մտածում ենք մի կողմը հաղթող է՝ մյուս կողմը պարտվող, բայց մեր դեպքում մեդալի երկու կողմերն էլ հաղթող են: «Valley Children’s Healthcare»-ը հաղթող է այն առումով, որ առաջին հաստատությունն է, որ սկսում է նմանատիպ գլոբալ առողջապահական նախաձեռնություն, բերում է փոփոխություններ առողջապահության համակարգում, իսկ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հաղթում է այն իմաստով, որ փորձի փոխանակման հնարավորություն է ստանում՝ ծանոթանալու «Valley Children’s healthcare»-ի բժիշկների փորձառությանը, հմտություններին և գիտելիքներին»,-ասաց  Ալտեբարմակյանը։

«Valley Children’s»-ի պատվիրակության անդամ՝ մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկ Ջուլիաննա Սահուրիան ընդգծեց՝ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել են միասին աշխատել և միմյանցից մեծ փորձ ու հմտություններ վերցնել:

Այցի ընթացքում «Ուիգմոր»-ում տեղի ունեցավ նաև «Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի խնդիրներ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում «Ուիգմոր»-ի մասնագետներից բացի ելույթ ունեցան «Valley Children’s Healthcare» (ԱՄՆ) հիվանդանոցի նյարդաբանական և նյարդավիրաբուժական ծառայությունների ղեկավարներ Սեզար Սանթոսը և Պատրիսիա Քլերկինը, ինչպես նաև մանկական նյարդաբան Սթիվեն Էրիշը։

«Valley Children’s »-ի և «Ուիգմոր»-ի համագործակցությունը հիմնվել է 2023 թվականին երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում: Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և բուժառուների անվտանգության մշակույթի զարգացում, ինչպես նաև՝ համագործակցություն ֆորմալ կրթական ծրագրերի և համատեղ հետազոտական ծրագրերի շուրջ։ 

Ըստ երկու կողմերի մասնագետների՝ համակարգային բարելավում և կայուն զարգացում որևէ ոլորտում հնարավոր չէ առանց շարունակական կրթության և լավագույն փորձի տեղայնացման, և այս համագործակցության զարգացումը դրա վառ արտահայտումն է։

 

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում