Մշակույթ

Պետք է նկարել այն, ինչ ցանկանում ես և չգնալ շուկայի տենդենցների հետևից. Ատոմ Էգոյան

6 րոպեի ընթերցում

Պետք է նկարել այն, ինչ ցանկանում ես և չգնալ շուկայի տենդենցների հետևից. Ատոմ Էգոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որի «Յոթ քող» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ընդգծում է՝ ֆիլմը խորհրդանշում է ցանկությունը, փափագը, ուժը։

Էգոյանը 1990 թվականին բեմադրել է «Սալոմե» օպերային ներկայացումը, իսկ  «Յոթ քող» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին Տորոնտոյի կինոփառատոնին, նկարահանել է՝ հենվելով «Սալոմե» բեմադրության վրա։

Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ և վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատրոնի ռեժիսորի դերում, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 8-ին կինոյի երկրպագուների հետ հանդիպմանը ռեժիսորն ասաց՝ արտադրական շղթան, որ սկսել է 1996 թվականին, շատ պրովոկատիվ կողմ է ունեցել և մեծ ազդեցություն թողել հասարակության վրա, նաև կրել է հասարակության ազդեցությունը։

«Ֆիլմը նկարահանելիս ցանկացա բոլորովին այլ ուղղությամբ գնալ. ցանկացա, որ կին դերակատար լինի և մի ամբողջ պատմություն ստեղծեցի։ Չէի ուզում միայն իմ անձնական պատմությունն ունենալ։ Գլխավոր հերոսուհին իրականում հորինված կերպար է, բայց ես զգում էի նրան, տեսնում, որ այդ հերոսուհին կին է, որ ձգտում է հասնել խաղաղության։ Նոր մեկնաբանություն ստեղծեցի։ Այն, ինչ բեմի վրա էր, այլ էր»,-նշեց Էգոյանը։

Ատոմ Էգոյանը 20-25 տարեկանում հիմնականում թատրոնով է զբաղվել, սակայն, երբ սկսել է ֆիլմեր նկարահանել, աստիճանաբար հեռացել է թատրոնից։ Նա խոստովանեց, որ միայն թատերարարվեստով չէր կարող ապրել։

«Երկընտրանքը հաճախ արվեստագետին տանում է այլ ուղղությամբ, որտեղ կարող ես գտնել ոգեշնչող էլեմենտներ, կարող ես ստեղծել մի աշխարհ, որ կառավարվում է հստակ օրենքներով։ Դա է դառնում քո թեման»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ «Յոթ քող»-ի գլխավոր հերոսուհին ունի իր պատկերացումները, ձգտում է բեմադրել օպերան, ցանկանում վերհիշել իր տրավմատիկ անցյալը, սակայն  անդրադառնալով անցյալին՝ այդ տրավման կրկնապատկվում է։

«Ի սկզբանե չէինք ակնկալում, որ ընթացքն այսպիսին է լինելու։ Անցյալին վերադառնալը գուցե կապ ունի իմ հայկական արմատների հետ։ Երբեմն կյանքը մեզ տարօրինակ ուղիներով է  տանում։ Հիման լինում է  սարսափելի, ողբերգական, և մենք ցանկանում ենք մեր ներկան ավելի լավը դարձնել ու տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մի քանի տարի առաջ և հիասթափվում ենք։ Ինչի՞ կարիք ունենք. ուզում ենք հաղորդակցվել։ Ահա, թե ինչով եմ ես հետաքրքրված ու ինչ եմ ցանկացել ցույց տալ»,-շեշտեց Էգոյանը։

Նա կարծում է՝ երբեմն կինոշուկան կարող է հիասթափեցնել, սակայն պետք  է նկարահանել այն, ինչը ցանկանում ես, ինչը քեզ է հետաքրքրում, ոչ թե գնալ շուկայական տենդենցների հետևից։

«Ցանկանում եք տրավմայի մասին խոսել, արեք դա, ցանկանում եք միայնության մասին խոսել, պետք է դա անել»,-ասաց ռեժիսորը։

Վերադառնալով «Յոթ քող» ֆիլմին՝ Էգոյանը շեշտեց՝ բոլորը հարցրել են, թե ինչու գլխավոր հերոսուհին ֆիլմի վերջում որևէ սարսափելի բան չի անում։

«Մարդիկ ցանկանում էին, դա։ Գուցե հերոսուհուն թույլ տայի սարսափելի քայլի դիմել, սարսափ ֆիլմ ստացվել, բայց ես նման բան երբեք չեմ անի»,-նշեց նա։ 

Ատոմ Էգոյանը վստահեցրեց՝ յուրաքանչյուր ռեժիսոր պետք է համբերատար լինի, կառչի իր կինոնկարից, ինչն այժմ շատերին է պակասում։ Ըստ նրա՝ հանդիսատեսը ևս անհամբեր է, արագ է ձանձրանում, ուստի ինքը շնորհակալ է, որ իր ֆիլմերը մարդիկ կարողանում են համբերությամբ դիտել։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ռեժիսորը խոսել էր «Ոսկե ծիրան»-ի մասին ու նշել¸որ այն երկրի համար բացառիկ փառատոն է և անգամ բարդ ժամանակներում կարողանում է իր շուրջ համախմբել մշակույթի ականավոր գործիչների և պահպանել մշակույթը։

Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: 

Փառատոնն այս տարի հյուրընկալել է այնպիսի ականավոր հյուրերի, ինչպիսիք են՝ կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպանը համարվող ռեժիսոր Տարսեմ Սինգհը, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում կունենա կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել հյուրերին։

Անժելա Համբարձումյան

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում