Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժանքները տեղի կունենան «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակի հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում: Հուլիսի 8-ից մինչև 17-ը զորակազմերը կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն», - ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: 

Զորավարժություններին կներգրավվեն շուրջ 4 000 զինծառայող և մինչև 700 միավոր զենք ու զինտեխնիկա։ 

«Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի օդուժի խմբերի, ռազմանավերի և կատերների անձնակազմերի, հրետանային խմբերի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ», - հավելել են գերատեսչությունում։

Զորավարժությունների շրջանակներում կանցկացվեն նաև մշակութային-ժամանցային և սպորտային միջոցառումներ։ Բացի այդ, կկազմակերպվեն ռազմա​​կիրառական սպորտաձևերի, մարտավարական կողմնորոշման և բանակային մարտավարական հրաձգության մրցումներ:

Հայերեն Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար