Սպորտ

Եվրո-2024. Մեկնարկում են քառորդ եզրափակիչները

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Մեկնարկում են քառորդ եզրափակիչները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հուլիսի 5-ին կկայանա երկու հանդիպումը:

Երևանի ժամանակով 20:00-ին Իսպանիան կմրցի Գերմանիայի հետ: Շտուտգարդում կայանալիք հանդիպումը թիմերի համար միմյանց դեմ անցկացրած խաղերի թվով կլինի 27-րդը: Մինչ այս 9 անգամ հաղթել է Գերմանիան, 8-ը` Իսպանիան, իսկ 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի հաշվով: Գերմանիան քառորդ եզրափակիչ դուրս եկավ` պայքարից դուրս թողնելով Դանիային, իսկ իսպանացիները` վրացիներին:

Օրվա մյուս խաղում` ժամը 23:00-ին, Պորտուգալիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ: Այս երկու հավաքականներն իրար հետ մրցել են 28 անգամ: 19-ը հաղթանակ տոնել է Ֆրանսիան, իսկ Պորտուգալիան միայն 6-ը, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պորտուգալացիները գերազանցեցին Սլովենիայի ընտրանուն, իսկ ֆրանսիացիները` Բելգիայի թիմին: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում