Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ընթանում են Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, ջրանցքի շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 130 մլն դրամ։

«Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող բետոնապատ ջրանցքը տարիների ընթացքում քայքայվել էր ու մեծ դժվարությամբ էր ծառայում իր նպատակներին, ինչի հետևանքով վերջին տարիներին ամբողջությամբ հնարավոր չէր լինում ոռոգման շրջանի համար անհրաժեշտ քանակի ջուր ամբարել։ Խնդիրը կարգավորելու համար նախատեսված էր ջրանցքը վերակառուցել երկաթբետոնե կիսախողովակներով՝ շուրջ 4 կմ երկարությամբ, սակայն նոր նախագծով այն կառուցվում է պոլիէթիլենային փակ խողովակաշարով՝ 2650 մ երկարությամբ, որն ավելի հուսալի ու արդյունավետ է։ Մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս  2023 թվականից։ Կառուցվել էր շուրջ 1 կմ 900 մ երկարության փակ խողովակաշար, իսկ աշխատանքներն ընդհատվել էին ձմռանը՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, քանի որ դրանք ընթանում են ծովի մակերևույթից շուրջ 2700 մ բարձրության վրա»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։ 

Շինաշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության աշխղեկ Յուրիկ Ավագյանի հավաստմամբ՝ այս տարի շինարարությունը սկսվել է հունիսի կեսերից, քանի որ գարնանը ձևավորված առատ ձնածածկույթը վերացել է միայն այդ օրերին։ Այս ընթացքում կառուցվել է ևս 150 մ խողովակաշար։ Իսկ գլխամասում պետք է իրականացվեն բետոնապատման աշխատանքներ։ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի հավաստմամբ՝ կան բոլոր նախադրյալները, որ շինարարությունն ավարտվի 2024 թվականի ընթացքում, ու Լանջաղբյուրի մոտեցնող ջրանցքը շահագործման պատրաստ լինի 2025 թվականի ոռոգման շրջանից։

Խոսրով Խլղաթյան 

Հայերեն

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար