Աշխարհ

Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ զեկույց կպատրաստի ԵՄ խորհրդի համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ, որի ընթացքում առաջարկել է որոշակի ժամկետում հրադադար հաստատել, որպեսզի ԵՄ-ն կարողանա անհրաժեշտ որոշումներ ընդունել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Օրբանը տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ է Կիևում: Հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով նախագահում է Եվրամիության Խորհրդում։ Օրբանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կիևում Զելենսկու հետ նա կքննարկի խաղաղության հաստատման և երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր։

Հունգարիայի վարչապետը Զելենսկու հետ մամուլի ասուլիսում ասել է, որ խնդրել է նրան դիտարկել հրադադարի հնարավորությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններից առաջ։

«Որոշակի ամսաթվով կնքված զինադադար, որը հնարավորություն կտա արագացնել խաղաղ բանակցությունները։ Ես գնահատեցի դրա հնարավորությունները: Ես դա պարզաբանեցի Ուկրաինայի նախագահին։ Շնորհակալ եմ անկեղծ քննարկման և պատասխանների համար: Բանակցությունների մասին կպատրաստեմ զեկույց ԵՄ Խորհրդի, այսինքն՝ ԵՄ վարչապետների համար, որի հիման վրա կարող են կայացվել անհրաժեշտ որոշումները»,- ասել է Օրբանը։ 

 

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Աշխարհ

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

Աշխարհ

Լեհաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը ստիպված է եղել շտապ ձևավորել ԵՄ մարտական խումբ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Աշխարհ

Կիև կատարած այցից հետո Օրբանը չի խոսել հետագա գործողությունների մասին

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Աշխարհ

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

Աշխարհ

Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

Աշխարհ

Գյումրիում անցկացվելու է «Վարդավառ-փառատոն»

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան

Թուրքիա

Պուտին–Էրդողան հանդիպման հստակ ժամկետներ դեռ չկան

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից

Աշխարհ

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն է խնդրում Գերմանիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից

Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին

Ռուսաստան

Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

Թուրքիա

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում