Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աստանայում Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կկայանա ՇՀԿ+ ձևաչափով հանդիպում, որին կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի, Քաթարի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Թուրքմենստանի ղեկավարները և մի շարք միջազգային երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հուլիսի 4-ին ՇՀԿ+ ձևաչափով հանդիպում է լինելու, մինչ այդ, բոլոր հրավիրված երկրները ներկայացված են եղել ՇՀԿ-ի ընդլայնված նիստում, և այժմ պաշտոնապես հայտարարվել է նոր ձևաչափ», - ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ առաջիկա հանդիպման թեման բազմակողմ երկխոսության ամրապնդումն է, կայուն խաղաղության և զարգացման ձգտումը, հիմնականում դիտարկվելու են ՇՀԿ-ի և հրավիրված երկրների միջև միջազգային և տարածաշրջանային թեմաներով համագործակցության հարցերը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ԱՊՀ գործադիր քարտուղարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը, Պարենի անվտանգության իսլամական կազմակերպությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովը (CICA), Տնտեսական համագործակցության կազմակերպությունը նույնպես հրավիրված են այդ հանդիպմանը»,- հավելել է Ուշակովը։

 

Հայերեն Русский

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն