Տուրիզմ

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

6 րոպեի ընթերցում

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում հայտնի խոսք կա՝ եթե եղել եք Չինաստանում ու չեք տեսել Չինական մեծ պատը, ուրեմն Չինաստանում չեք եղել։ Հավանաբար, սա էր հիմնական պատճառը, որ առաջին վայրը, որտեղ այցելեց Չինաստան ժամանած հայ լրագրողների ու բլոգերների խումբը, Մեծ պատն էր։ 

Հայաստանից լրագրողների և բլոգերների խումբը Չինաստան էր այցելել Հայաստանում Չինաստանի դեսպանատան հրավերով։ Մեկ շաբաթ տևած այցի ընթացքում հայ լրագրողներն ու բլոգերները եղան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում և Ցինդաո քաղաքում, ծանոթացան երկրի մշակույթին, պատմությանը, տնտեսական և տեխնոլոգիական հնարավորություններին։ 

Մեր խմբի առաջին կանգառը Չինաստանի մայրաքաղաք Պեկինն էր, որտեղից էլ հաջորդ օրն առավոտյան ուղևորվեցինք դեպի Չինական մեծ պատ։ Պեկինից ճանապարհը դեպի Մեծ պատ տևեց մոտ մեկ ժամ։ Երևանից Պեկին երկարատև թռիչքից հետո դեռևս չէինք հասցրել վերականգնվել, բոլորիս մոտ որոշակի հոգնածություն կար, բայց այդ ամենը հօդս ցնդեց, երբ հասանք Մեծ պատի մոտ։  

Մեծ պատի՝ Պեկինի մերձակայքում գտնվող դարպասներից մեկի մոտ մեզ հասցրեցին ճոպանուղով։ Տեսարանը, որն անմիջապես բացվեց մեր առաջ, տպավորիչ էր․ անվերջ կարելի է կանգնել ու վայելել այն։ Բնության գեղեցկությունն այստեղ բառերով նկարագրելը դժվար է, իսկ այդ գեղեցկությունն էլ իր հերթին ամբողջացնում է Մեծ պատը, որը ձգվում է Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով։  

Չինական մեծ պատն ունի 21 հազար կիլոմետրից ավել երկարություն (առավել պահպանված է Մեծ պատի շուրջ 8-9 հազար կիլոմետր հատվածը, որը կառուցվել է Մին դինաստիայի օրոք (1368-1644 թվականներ))։ 

Պատի կառուցումը սկսվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում՝ քոչվորների հարձակումներից պաշտպանվելու նպատակով։ Պատը համարվում է չինացիների դիմակայունության և ստեղծարար հզորության, ինչպես նաև միասնականության խորհրդանիշ, քանի որ այն կառուցելու նպատակներից է եղել նաև միասնական չինական կայսրության ստեղծումը և չինական քաղաքակրթության սահմանների հստակ ֆիքսումը։ 

Մեծ պատի որոշ տեղամասերում կարելի է հանդիպել Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի հետևյալ խոսքերով հուշարձանների՝ «եթե դու չես տեսել Չինական մեծ պատը, դու իսկական չինացի չես»։ 

Չինական մեծ պատը, կարելի է ասել, դարձել է Չինաստանի գլխավոր բրենդը։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ Չինաստան են այցելում հենց Մեծ պատը տեսնելու համար։ Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով շուրջ 40 միլիոն մարդ է այցելում Չինական մեծ պատ՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչպես նաև չինացիներ երկրի տարբեր հատվածներից։  

Մեծ պատի մոտ անընդհատ մարդկանց մեծ հոսք կա։ Մեր այցի պահին էլ ականատես եղանք, թե ինչպես էին բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ և չինացիներ հերթի մեջ սպասում Մեծ պատը տեսնելուն։ 

Մեծ պատի մոտ շուրջ երկու ժամ տևած զբոսանքից հետո մեր խումբը վերադարձավ Պեկին։ Այստեղ մեզ սպասվում էր զբոսանք Պեկինի ամենահին փողոցներից մեկում, որը վերածվել է շուկայի։ Այս փողոցում բնակվող չինացիները իրենց փոքրիկ բիզնեսն են հիմնել, բացել են խանութներ և զբաղվում են տարատեսակ իրերի և ապրանքների առևտրով։ Ի դեպ, այս փողոցի խանութներից մեկում վաճառողները ինձ ու գործընկերոջս, հավանաբար, ուկրաինացու տեղ դրեցին։ Մենք նրանց անգլերենով ու ռուսերենով հարցեր էինք տալիս, տեսնելով, որ մեզ չեն հասկանում՝ որոշեցինք դուրս գալ խանութից։ Երբ շրջվեցինք, որպեսզի դուրս գանք, լսեցինք, որ վաճառողներից մեկը մյուսի ականջին շշնջաց «Ուկրաինա» բառը։   

Օրվա եզրափակիչ մասն առավել տպավորիչ էր․ Պեկինի կրկեսներից մեկում ականատես եղանք աներևակայելի ակրոբատիկ շոուի, որի ընթացքում կրկեսային մարմնամարզության վարպետների կատարած յուրաքանչյուր հնարքին հաջորդում էին հանդիսատեսի հիացական բացականչությունները։ 

Արդեն հաջորդն օրն այցելեցինք Պեկինի պլանավորման թանգարան։ Այստեղ մանրամասն ներկայացված է, թե ինչպես է պլանավորվել ու կառուցվել Չինաստանի մայրաքաղաքը։ 

Հունիսի 25-ին հայ լրագրողներն ու բլոգերները մասնակցեցին Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինգի ճեպազրույցին, որի ժամանակ անդրադարձ եղավ միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի։ 

Հունիսի 26-ին էլ մեր խումբն այցելեց Չինաստանի ազգային թանգարան։ Այս թանգարանում ներկայացված է Չինաստանի ողջ պատմությունը։ Թանգարանում շրջայցի ընթացքում ծանոթացանք Չինաստանի բարդ ու հարուստ պատմությանը՝ չինական քաղաքակրթության սկզբնական շրջանից մինչև մեր օրեր։ Թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը իսկապես մեծ էր։ Մեր այցի ընթացքում հազարավոր չինացիներ՝ +40 աստիճան տապին, հերթի մեջ սպասում էին իրենց մուտքին։   

Թանգարանում շրջայցից հետո մեկնեցինք Պեկինի երկաթգծի կայարան, որտեղից արագընթաց գնացքով պետք է մեկնեինք Ցինդաո քաղաք։ Ի դեպ, արագընթաց գնացի մասին․ այն զարգացնում է 300-350 կիլոմետր ժամ արագություն։ Պեկինի և Ցինդաոյի միջև ընկած շուրջ 700 կիլոմետր տարածությունը գնացքը հաղթահարեց երեք ժամում․ սա այն դեպքում, երբ այն բազմաթիվ կանգառներ ունեցավ՝ մինչև Ցինդաո հասնելը։  

Ցինդաոյում մեր խմբի անցկացրած ժամանակի, ունեցած հանդիպումների, քաղաքի տնտեսական և տեխնոլոգիական հնարավորությունների մասին կպատմեմ հաջորդ հոդվածներում։  

Շանթ Խլղաթյան 

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Տնտեսություն

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը

Չինաստան

ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Տնտեսություն

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Ռուսաստան

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին

Wuling-ն արտադրում է անվարորդ ավտոմեքենաներ. հայ լրագրողներն ու բլոգերներն այցելեցին ընկերության Ցինդաոյի գրասենյակ

Տնտեսություն

Wuling-ն արտադրում է անվարորդ ավտոմեքենաներ. հայ լրագրողներն ու բլոգերներն այցելեցին ընկերության Ցինդաոյի գրասենյակ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Տուրիզմ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Սի Ծինփինը մեկնել է Ղազախստան

Չինաստան

Սի Ծինփինը մեկնել է Ղազախստան

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Տնտեսություն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների հետ

Չինաստան

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների հետ

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում