Իրան

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների մասին

1 րոպեի ընթերցում

Պեկինը հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի հետ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների մասին

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները մարտի 14-ին Պեկինում հանդիպում կանցկացնեն իրանական միջուկային հարցի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հանդիպումը կանցկացվի Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյուի նախագահությամբ: Դրան կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելուն։ 

«Հանդես ենք գալիս սկզբնական ծրագրի վերականգնման օգտին, որից ամերիկացիները հրաժարվել են Դոնալդ Թրամփի առաջին նախագահության օրոք»,- ամերիկացի բլոգերներին տված հարցազրույցից Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում