Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռևս չունի այն հարցի պատասխանը, թե արդյոք Եվրոպական միությունը պատրաստ է լինել Հայաստանին մոտ այնքան, որքան վերջինս կազմակերպությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք է հայտնել Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ Եվրոպական միության անդամ դառնալու համար հնարավոր հանրաքվեի անցկացման մասին հարցին։

«Եթե չեմ սխալվում, վերջերս ԱԺ-ում ականատես եղանք լսումների՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ․ Հիմնական գաղափարը ո՞րն է․ ասում են եկեք հանրաքվե անենք, որպեսզի ցույց տանք, հնարավորություն տանք, որ ժողովուրդն աջակցի այդ գաղափարին։ Կներեք, ես ինքս Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես գալով՝ հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի: Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես Հայաստանի վարչապետ չէի լինի՝ առնվազն այդ հայտարարությունից հետո»,- իր խոսքում շեշտեց վարչապետը: 

Վարչապետը հավելեց՝ ինքը՝ որպես պաշտոնյա, ով իրավասու է ներկայացնել Հայաստանի ժողովրդին, գիտի Հայաստանի ժողովրդի կարծիքը: 

«Եթե մենք այսօր անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ: Երբ մենք անենք քարոզարշավ, մարդիկ մեզ տալու են հարցեր՝ ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում: Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն է պատրաստ: Հիմա հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Ես այդ հարցի պատասխանն այսօր չեմ կարող տալ»,-նկատել է Փաշինյանը՝ նշելով, որ այսօր ԵՄ-ում ևս տեղի են ունենում գործընթացներ, որոնք ՀՀ-ն պետք է գնահատի։

Վարչապետի դիտարկմամբ՝ ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները, առնվազն, որոշակի հարցեր են առաջացնում։ 

«Մենք հնարավոր բարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ի հետ մերձենալու մեր քաղաքական կամքը»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ այժմ ՀՀ-ԵՄ հարաբերություններում գործընկերության նոր օրակարգ կա, որն ակնհայտորեն շատ ճիշտ ուղերձ է։ 

 

Հայերեն العربية Español فارسی ქართული Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ