Սպորտ

Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը թեպետ մեծաթիվ չէ, սակայն որակապես ուժեղ թիմ է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել: Այո, մասնակիցների թիվը քիչ է, բայց որակը շատ բարձր է: Մենք, վստահաբար, գնում ենք մեդալներ նվաճելու: Ամեն ինչ վկայում է, որ մարզիկները պետք է լավ ելույթ ունենան»,-ասաց Գիլոյանը:

Վերջինս շեշտեց, որ նման եզրահանգման եկել է վերջին տարիներին միջազգային ասպարեզում հայ մարզիկների գրանցած արդյունքներ հիման վրա: Ըստ Կարեն Գիլոյանի՝ մեդալային հավակնություններ ունի առնվազն 10 մասնակից:

Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել 14 մարզիկ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Դեռևս հստակ չէ մեկ աթլետ մասնակցի անունը:

 

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության բարձրացման կարևոր պայման է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության բարձրացման կարևոր պայման է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող  է մահացել. ՊՆ

Հայաստան

Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են

Մարզեր

Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մարզեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

Տնտեսություն

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Մարզեր

«Սևան ազգային պարկ»-ի Արեգունու տեղամասում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար  տարածք

Մարզեր

Սևանա լճի ափամերձ հատվածներում ծառերից, արմատներից և թփերից մաքրվել է 12 հեկտար տարածք

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Մշակույթ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ հարաբերությունները սերտացնելու համար. Վասիլիս Մարագոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում