Տնտեսություն

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

8 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական կառուցապատող «Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, համագործակցության հուշագիր են ստորագրել: 

Հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ։ 

«Տեխնոտուն» ընկերությունը Հայաստանում կառուցելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր՝ Pullman Living and Residences Yerevan-ը, և ըստ հուշագրով ամրագրված համագործակցության՝ համալիրը կառավարվելու է Accor  խմբի կողմից։ 

Ֆրանսիական Accor-ի  Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է։  

Accor-ը աշխարհի թոփ 10 խոշոր խմբերից մեկն է, որը ներառում է շուրջ 5,600 հյուրանոց, 10.000 ռեստորան և սրճարան աշխարհի ավելի քան 110 երկրներում։ Խումբն ունի հյուրընկալության ամենաբազմազան էկոհամակարգերից մեկը, ոլորտային նախագծերի տարաբնույթ պորտֆոլիո, որը ներառում է ավելի քան 40 հյուրանոցային բրենդ՝ Raffles,  Rixos,  Swissôtel, Fairmont և այլն։ Pullman-ն Accor խմբի պրեմիում դասի բրենդերից է։ Pullman-ը գործում է աշխարհի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Փարիզ, Բեռլին, Մայամի, Դուբայ, Նյու Յորք և այլն։ Եվ այս քաղաքների շարքին շուտով լրացնելու է նաև Երևանը։ 

«Տեխնոտուն» ընկերության տնօրեն Տիգրան Մնացականյանը նշում է. 

«Այս համագործակցությունը թե՛ մեր ու թե՛ Հայաստանի համար կարևոր է ինչպես խոշոր ներդրման, այնպես էլ սպասարկման ոլորտում նորարարության, նոր կոնցեպտ և միջազգայնորեն նման ճանաչվածություն ու հեղինակություն ունեցող բրենդի ներկայացվածության տեսանկյունից։ Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, որ այն բարձր չափանիշները, որոնք ի սկզբանե դրել էինք մեր ընկերության առջև, համապատասխանում են միջազգային Accor ընկերության պահանջներին ու ստանդարտներին, ինչի շնորհիվ էլ մենք այսօր մեկնարկում ենք այս համագործակցությունը»։ 

Accor խմբի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի հավաստմամբ այս նախագիծը քաղաքում յուրահատուկ է լինելու. «Accor ընկերությունը հպարտ է այս յուրահատուկ միջոցառման մասը լինել։ Մենք շատ ուրախ ենք, որ շինարարությունն արդեն սկսվել է, տարածքից բացվում է Երևանի բացառիկ տեսարանը։ Սա, միանշանակ, քաղաքում կլինի յուրահատուկ նախագիծ, և Pullman բրենդի մուտքը Հայաստանում կամրապնդի նախագծի բարձր որակը։ Նախագիծը յուրահատուկ է նաև այն առումով, որ Երևանում բրենդավորված բնակելի համալիրները շատ չեն․ այն, ինչ մենք բերում ենք Հայաստան, նոր է, և մենք այս գործում առաջատարներից ենք, ինչի առթիվ շատ ուրախ եմ։ Վերջին տարիների մենք ականատեսն ենք լինում Հայաստանի զարգացմանը, մայրաքաղաքում տեղի ունեցող փոփոխություններին և ուզում ենք այս ամենի մի մասը լինել ու համագործակցել այս հզոր գործընկերոջ հետ։ Սա է մեր համագործակցության հիմքում»,-նշում է Ալեքսիս Դելարոֆը։ 

Հուշագրի ստորագրման միջոցառումը տեղի ունեցավ Նորքի Այգիներ 180 հասցեում, որտեղ էլ կառուցվում է համալիրը։ Միջոցառման ընթացքում տեղում պատրաստվեց համագործակցության մեկնարկը նշանավորող խորհրդանիշ, որի պատրաստմանն անմիջական մասնակցություն ունեցան Տիգրան Մնացականյանը և Ալեքսիս Դելարոֆը։ Բրենդավորված բետոնե բլոկը հետագայում իր տեղն է ունենալու արդեն կառուցված համալիրում։ 

Pullman Living and Residences Yerevan համալիրը գտնվելու է քաղաքի կենտրոնից ընդամենը 4-6 րոպե հեռավորության և 150 մետր բարձրության վրա՝  ինչն ապահովում է երևանյան համայնապատկերի անկրկնելի տեսարան, մաքուր օդ, ապրելակերպի համար բացառիկ հնարավորություններ։ «Ռեզորթ, որտեղ ապրում են» փիլիսոփայությամբ առաջնորդվող Pullman Living and Residences Yerevan նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։ 

Համալիրն ունենալու է երկու ձևաչափ՝ living և residence։ Համալիրի մեծ մասը նախատեսված է մշտական ապրելու համար, ապահովված են լինելու բոլոր պայմանները, երեխաների հետ ապահով ու անվտանգ ապրելու, ընտանիքով նոր կենսակերպ վարելու համար անհրաժեշտ հնարավորություններն ու ենթակառուցվածքները։

Living  հատվածում բնակարաններ ձեռք բերելը երաշխավորում է կայուն ներդրում։ Pullman-ի Living կոնցեպտը, որը շուկայում համեմատաբար նոր է, առաջարկում է երկարաժամկետ կեցության հնարավորություն՝ հյուրանոցային ծառայությունները համատեղելով բնակարանային հարմարավետության հետ:

Այս ձևաչափը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր, օրինակ Հայաստան են գալիս աշխատելու և փնտրում են միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակության տարբերակներ։  Բնակարանների կահավորումն ու վերանորոգումն  իրականացվելու են Pullman-ն ի ամենաբարձր չափանիշներով ու  սպասարկվելու են Pullman-ի կողմից։ 

Համալիրի ընդհանուր տարածքը 20.000 քմ է, որի 16.000 քմ-ը հասարակական ենթակառուցվածքներ, կանաչապատ ու բաց տարածքներ են լինելու։ Համալիրը հավատարիմ է մնալու «No Car» քաղաքականությանը՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ, ինչպես հեծանիվը, որի համար լինելու է հատուկ հեծանվուղի և վազքուղի, որոնք կնպաստեն ակտիվ ապրելակերպին՝ նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները: Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները և մեծաքանակ կայանատեղիները ապահովելու են հարմարավետ շարժ բնակիչների և հյուրերի համար: Այս ամենը երաշխավորված ստանդարտներ են, որոնք ապահովում են Accor խումբը, ինչպես նաև Pullman բրենդը։ 

Համալիրի բնակիչները բացառիկ հնարավորություն են ունենալու նաև օգտվել Accor ակումբի հնարավորություններից։ Accor անդամակցության ակումբը, որը հայտնի է որպես «ALL - Accor Live Limitless», իր անդամներին տրամադրում է բացառիկ արտոնություններ, պարգևներ և անհատականացված փորձառություններ Accor-ի բոլոր հյուրանոցներում, հանգստյան տներում և բնակարանային կոմպլեքսներում։

ALL ծրագիրն առաջարկում է Classic, Silver, Gold, Platinum և Diamond անդամակցության տարբերակներ։ 

ALL ծրագիրն ունի համագործակցություն մի շարք ընկերությունների հետ, որը թույլ է տալիս անդամներին կուտակել միավորներ կամ օգտվել այնպիսի արտոնյալ ծառայություններից, ինչպես օրինակ, մեքենաների վարձույթ, սնունդ, ժամանց և այլն: ALL անդամները կարող են օգտագործել իրենց միավորները՝ ամրագրելու այնպիսի փորձառություններ, ինչպիսիք են խոհարարական տուրերը, սպա-պրոցեդուրաները, սպորտային և մշակութային միջոցառումները։

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում