Իրան

Իրանի նախագահի նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահի նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով Ղալիբաֆի խոսքերը։

«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին և իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանության»,-ասել է Ղալիբաֆը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հետևաբար հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար,  ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից,  պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ: 

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: 

 

 

 

Տեղադրություն

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

Իրան

Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրան

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Իրան

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում

Քաղաքականություն

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում

Անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալի խոսքից. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական հռետորաբանությանը

Քաղաքականություն

Անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալի խոսքից. ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական հռետորաբանությանը

Իրանում  նախագահական ընտրություններ են

Իրան

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանի նախագահի փոփոխությունը չի կարող հանգեցնել Հայաստանի հանդեպ սկզբունքային դիրքորոշման փոփոխման. Մեհդի Սոբհանի

Քաղաքականություն

Իրանի նախագահի փոփոխությունը չի կարող հանգեցնել Հայաստանի հանդեպ սկզբունքային դիրքորոշման փոփոխման. Մեհդի Սոբհանի

Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումն Իրանը համարում է քաջ և դրական

Քաղաքականություն

Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումն Իրանը համարում է քաջ և դրական

Իրանի դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

Քաղաքականություն

Իրանի դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

Թեհրանի քաղաքապետը հայտարարել է Իրանի նախագահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին

Իրան

Թեհրանի քաղաքապետը հայտարարել է Իրանի նախագահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում