Եվրոպա

Սլովենիայի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից

1 րոպեի ընթերցում

Սլովենիայի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն ամփոփել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքը։

«Դուբրովնիկում համաժողովի շրջանակներում հանդիպել եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացը և մերձավորարևելյան հակամարտությունը, ինչպես նաև մեր երկու երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը որպես անհրաժեշտ քայլ երկու պետությունների ստեղծման խնդրի լուծման ճանապարհին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «X-»-ի իր միկրոբլոգում գրել է Տանյա Ֆայոնը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում