Եվրոպա

Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

1 րոպեի ընթերցում

Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ 

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով համակարգող Էնդրյու Կարուանա Գալիցիայի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում