Չինաստան

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների հետ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների հետ

ՊԵԿԻՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինգը Պեկինում հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների պատվիրակության հետ, որի կազմում է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը։ 

Հանդիպումից հետո Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը գրառում է կատարել «Ինստագրամ»֊ի իր էջում։ 

«Հաճելի էր հանդիպել հեռվից ժամանած հայ բարեկամների հետ։ Մենք ավելի շատ օտարերկրացի ընկերների ենք հրավիրում Չինաստան` առաջին ձեռքից բացահայտելու իրական և բազմակողմանի Չինաստանը»,֊ գրել է Մաո Նինգը՝ կից հրապարակելով հանդիպումից լուսանկարներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում