Վրաստան

Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի Կոբախիձե

1 րոպեի ընթերցում

Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա ԵՄ անդամ․ Իրակլի Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ, քանի որ պատրաստ կլինի անդամակցությանը մյուս թեկնածու երկրներից ավելի լավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության մեկ տարվա աշխատանքի մասին հաշվետվությունը: «Բնականաբար, ասոցիացիայի օրակարգով և ինը առաջնահերթություններով նախատեսված պայմանները հետագայում ևս կկատարվեն։ Մինչև 2030 թվականը Վրաստանը թեկնածու երկրների շարքում առավել պատրաստ կլինի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ», - ասել է Կոբախիձեն։

 Նա նաև խոստացել է շարունակել ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում