Հայաստան

Երևանում մեկնարկած գագաթնաժողովում հայ և արտասահմանցի փորձագետները կքննարկեն Սևանա լճի խնդիրներն ու կառաջարկեն գործարկելի լուծումներ

5 րոպեի ընթերցում

«Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով
«Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով, որը համախմբելու է փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի նպատակն է ներառական և փորձագիտական քննարկումների արդյունքում ձևակերպել հստակ առաջարկներ Սևանա լճի ապագայի համար բարենպաստ պայմանների ապահովման վերաբերյալ։

Սևանա լճի խնդիրներին դրանց լուծմանը, «Հայաստանի ջրային աշտարակը․Սևանա լճի կարևորությունը, գեղեցկությունն ու փխրունությունը» խորագրով գլխավոր զեկույցում անդրադարձավ Հեմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կարստեն Ռինկեն։

Նա առանձնահատուկ համարեց Սևանա լիճը մի քանի տեսանկյուններից, մասնավորապես միջավայրի՝ էնդեմիկ ձկնատեսակներով և որպես ածխածնի պահեստ։ 

«Չմոռանանք այն հսկայածավալ ծառայությունների մասին, որ լիճն ապահովում է՝ ոռոգման, հիդրոէներգետիկայի, ձկնարդյունաբերության, էկոտուրիզմի, տուրիզմի ընդհանուր առմամբ»,-ասաց գերմանացի փորձագետը՝ կարևորելով նաև Սևանի մշակութային ու արժեբանական նշանակությունը հայ ժողովրդի համար և ռազմավարական դերը որպես ջրային պաշարների պահուստ։

Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, նա նշեց, որ լճում շատ բարձր է սննդարար նյութի կոնցենտրացիան լճում շատ բարձր է։

«Այս նյութերը, որ հայտնվում են էկոհամակարգում, գումարած նաև գրեթե մերձարևադարձային կլիմայական պայմանները Հայաստանում, խտությամբ ավելանում են ամռան ընթացքում ինչն էլ նպաստում է մամուռի աճին։ Սա հետո հայտնվում է նստվածքներում, որտեղ հանքայնացվում է, ինչը պահանջում է թթվածին

Ողջույնի խոսքում  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի խոսքով պետք է ձևակերպվեն խնդիրներն ու ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը  երկարաժամկետ հանձնառության իրականացման համար։

«Այդ հանձնառությունը պետք է լինի լճի պաշտպանումն ու պահպանումը և, ինչու չէ, նաև ամբողջ ավազանի ու էկոհամակարգի վերականգնումը»,-ընդգծեց Ամիրխանյանը՝ հավելելով, որ գագաթնաժողովի շրջանակներում կամփոփվի «ԵՄ-ն հանուն Սևանի» ծրագրով իրականացված ահռելի աշխատանքը, որը համաֆինանսավորվում և իրականացվում է ԵՄ-ի և Գերմանիայի Տնտեսական համագործակցության դաշնային նախարարության, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շեշտեց Սևանա լճի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի, շրջակա միջավայրի և տնտեսության այլ ճյուղերի կայացման ու զարգացման համար։

Ըստ նրա, տարիներ շարունակ, ակտիվ օգտագործվել են Սևանա լճի ռեսուրսները առանց արդյունավետ վերականգման, ինչը հանգեցրել է ջրի մակարդակի, կենսառեսուրսների, կենսաբազմազանության նվազման։

«Այս խնդիրները լուծելու համար, ՀՀ կառավարությունն ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, ջանք և եռանդ չի խնայում, որպեսզի օրենսդրական բարեփոխումների ուղով գնա․մշակվում և լավարկվում են օրենսդրական, իրավական ակտեր, որոնք ծառայելու են էկոհամակարգի վերականգմանը և էկոհամակարգն անխաթար պահելուն»,-տեղեկացրեց փոխնախարարը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը համոզմունք հայտնեց, որ սեղանին դրված թեմաները խոսքից գործի անցնելու մոտեցում են պահանջում։

«Մենք ծրագրի շրջանակներում կարևորում ենք կեղտաջրերի բաղադրիչը։ Հայաստանը պետք է լուծի, որովհետև այդ ջրերի ներհոսքը վտանգում է լիճը։Հաջորդ կարևոր կետը, դա կայուն գյուղատնտեսության ապահովումն է։ Սա խնդիր է, որի լուծմանը մենք միասին պետք է հասնեն։ Հաջորդ կարևոր հարցը տվյալների արդյունավետ կառավարումն է և մոնիթորինգը»,-ասաց Թինտրուպը՝ կարևորելով համապատասխան օրենսդրության ստեղծումը ՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համար։

Նա հավաստիացրեց, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցելու այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Սևանա լճի փխրուն էկոհամակարգի վերականգմանը։

 

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում