Աշխարհ

ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Իսրայելին 500 ֆունտ կշռող ավիառումբերի մատակարարումները, որոնք ապրիլին դադարեցվել էին Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառով: Այս մանսին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ մեզ ասել են, որ 500-ֆունտանոց ռումբերը կհանձնվեն Ռաֆահում գործողությունն ավարտվելուց հետո, երկու շաբաթ անց»,-հայտարարել է իսրայելացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Իսրայել կուղարկվի շուրջ 1,7 հազար 500- ֆունտանոց ռումբ։

Իսրայելը հայտարարում է, որ իրեն ռումբերը հարկավոր են այն դեպքում, եթե հյուսիսային սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի։

Եվս մեկ աղբյուր պարզաբանել է, որ Իսրայելին մատակարարումների դադարը վերաբերում է միայն 2000-ֆունտանոց ռումբերին։

Մայիսին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կդադարեցնի առանձին զինատեսակների փոխանցումը Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ իր երկիրն ամեն դեպքում կշարունակի մատակարարել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ ամեն ինչ։

Տեղադրություն

Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվել

Աշխարհ

Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվել

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

Աշխարհ

Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի քաղաքներից մեկում խորհրդարանական ընտրությունները տապալվել են

Թուրքիայի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել

Թուրքիա

Թուրքիայի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Եվրոպա

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Եվրոպա

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Աշխարհ

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Աշխարհ

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Աշխարհ

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Վրաստան

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրոպա

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում