Միացյալ Նահանգներ

Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է հեռուստաբանավեճերում Բայդենի նկատմամբ նրա հաղթանակի մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է հեռուստաբանավեճերում Բայդենի նկատմամբ նրա հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ նրա հեռուստաբանավեճերն ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ ավարտվել են պատմական հաղթանակով։

«Այսօր երեկոյան Նախագահ Թրամփը ցուցադրեց ավելի լավ ելույթ բանավեճերում և տարավ պատմության մեջ մեծագույն հաղթանակը`պարզորոշ հասկացնելով, թե հատկապես ինքն ինչպես կբարելավի յուրաքանչյուր ամերիկացու կյանքը»,-ասված է Truth Social սոցիալական ցանցի էջի հայտարարությունում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, հունիսի 27-ին Ատլանտայում (Ջորջիայի նահանգի) տեղի ունեցան ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճերը գործող և նախկին նախագահների միջև։ Բացի այդ, հեռուստաբանավեճերն առաջին անգամ անցկացվեցին հունիսին՝ պետության ղեկավարի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից չորս ամիս առաջ։ Բայդենին և Թրամփին արգելվել էր իրենց հետ ունենալ ելույթների թեզիսներ: Քաղաքական գործիչների բարձրախոսներն անջատված են եղել, մինչև նրանց չեն խնդրել խոսել:

CNN-ն արդեն հայտարարել է, որ Բայդենի ելույթը խուճապ է առաջացրել Դեմոկրատական ​​կուսակցության շարքերում, իսկ NBC հեռուստաալիքն այն գնահատել է որպես դեմոկրատների «կոլեկտիվ ինքնասպանություն»։ Newsweek հանդեսը հաղթանակ է շնորհել Թրամփին: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը խոստովանել է, որ Բայդենը թույլ է սկսել իր ելույթը բանավեճերում։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է պատվիրակների անհրաժեշտ թվով ձայներ՝ պետության ղեկավարի պաշտոնի համար հանրապետական ​​թեկնածու առաջադրվելու համար։ Երկրորդ ժամկետի համար պայքարող Բայդենն ապահովել է Դեմոկրատական ​​կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը:   

Տեղադրություն

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԱՄՆ-ն 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժինը կհատկացնի Ուկրաինային

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժինը կհատկացնի Ուկրաինային

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

Միացյալ Նահանգներ

Բայդենը սպառնացել է վետո դնել Պենտագոնի բյուջեի նախագծի վրա

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Բլինքենն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարումը

Մերձավոր Արևելք

Բլինքենն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարումը

ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներից շահույթի օգտագործման շուրջ

Եվրոպա

ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներից շահույթի օգտագործման շուրջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում