Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի Մ18 տարեկանների ընտրանին նվաճել է Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տարել են 5 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի են գրանցել և կրել են 1 պարտություն:

Առաջին խաղափուլում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով առավելության է հասել Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմի նկատմամբ, երկրորդ տուրում ոչ-ոքի (2-2) է գրանցել Սլովենիայի հետ մրցախաղում, երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին, չորրորդում` 2,5-1,5 հաշվով հաղթել է Իսրայելի գլխավոր թիմին, 5-րդ տուրում 1-3 հաշվով զիջել է Լեհաստանին, իսկ նախավերջին՝ 6-րդ տուրում, 2,5-1,5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի նկատմամբ:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որն առաջնության շրջանակում միակ պարտությունը կրել է Հայաստանի ներկայացուցիչներից:

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար