Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային այս կարևոր դետալը հետայսու կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինեն արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։ 

Փառատոնի այս փոփոխությանն ընդառաջ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և AHA Collective հետ համատեղ կազմակերպել է Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների ցուցադրություն, որը համադրել է Նաիրի Խաչատուրեանը։ 

«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են հայկական վանքերի և ժայռերի անսպասելի ու տպավորիչ վայրերում։  Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։ 

«Կարմիր գորգի չեղարկումն ունի մի քանի պատճառ. օրինակ՝ տարիների ընթացքում արմատացած  կարմիր գորգի  հետ ասոցացվող էլիտիստականությունը, որը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը: Մյուսը՝ հաշվի առնելով հայկական գորգագործական հարուստ ավանդույթները և ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների  ներուժը, շատ ավելի իմաստավորված ու հմայիչ կլինի, եթե փառատոնային պաստառի նման, յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝  ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով և գործված՝ ավանդական տնայնագործ կանանց կողմից»,-նշել է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ 

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում