Հայաստան

Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

3 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում հունիսի 25-ին տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին՝ նշել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների, ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման աշխատանքների մասին։

Փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված մարդաշատ վայրերում փրկարարների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, այդ թվում՝ նաև հուլիսի 6-ից Սևանա լճի ափամերձ գոտիներում անօդաչու սարքերի միջոցով իրազեկման միջոցառումների կարևորությունը։

Անդրադառնալով հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգին՝ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է անտառածածկ և բուսածածկ տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները։

Ողջունելով Էկոպարեկային ծառայության ստեղծումը՝ Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է նաև 800 Էկոպարեկների վերապատրաստմանը:

Կամո Ցուցուլյանն ընդգծել է շահագրգիռ մարմինների հետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա շահագրգիռ կողմերին առաջարկել է անցկացնել «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների մարումը» թեմայով համատեղ ուսումնավարժություններ, ինչը հնարավորություն կտա իրական դեպքերի ժամանակ ապահովել արդյունավետ համագործակցություն։

Անտառներում և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առաջարկվել է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումների անցկացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարքականոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա մարտահրավերների լուծման վերաբերյալ արվել են առաջարկություններ:

Կարևորվել է անտառամերձ բնակավայրերում կամավորական խմբերի ձևավորումը, որոնք տեղերում կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Մարզեր

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Մարզեր

ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում