Հայաստան

Գեղարքունիքի մարզում 2024 թվականի ամառային զորակոչը մեկնարկեց Մարտունի համայնքից

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2024 թվականի ամառային զորակոչը  մեկնարկեց Մարտունի համայնքից

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց այսօր․ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհվեց Մարտունի համայնքի նորակոչիկների առաջին խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, զորակոչի արարողությանը մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Մարտունու համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն օրվա առիթով շնորհավորել, խաղաղ և ապահով ծառայություն է մաղթել  նորակոչիկներին։

Այնուհետ նորակոչիկներն իրենց ծնողների, հարազատների, պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են  Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացել են  հոգևոր դասի օրհնությունը, ապա ուղևորվել  ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան։ 

2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջերը։ 

 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում