Աշխարհ

Հնդկաստանը և ԱՄՆ-ը քննարկում են Javelin հակատանկային համակարգերի համատեղ արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը և ԱՄՆ-ը քննարկում են Javelin հակատանկային համակարգերի համատեղ արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են հարավասիական հանրապետության տարածքում Javelin հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն կազմակերպելու հնարավորությունը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարել այս թեմայի շուրջ ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության՝ վերջերս Նյու Դելի կատարած այցերից մեկի ժամանակ։ Հնդկաստանը սկսել է գործընկեր փնտրել այս ոլորտում՝ պայմանավորված Հնդկաստանի բանակի հակատանկային հրթիռային համակարգերի աճող կարիքներով։

Հնդկաստանում Javelin-ի հնարավոր համատեղ արտադրության քննարկումը նախնական փուլում է: «Նյու Դելին դեռ որոշում պետք է կայացնի այս հարցի վերաբերյալ»,- պարզաբանել են գործակալության զրուցակիցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում