Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային ուղղությունների գրավչությունը պայմանավորված է նաև ավիաչվերթների քանակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Տնտեսություն

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

«Իրականում այդ երկու գործոնները փոխկապակցված են: Ավիաչվերթները հեշտացնում են զբոսաշրջիկների այցելություններն ընտրած երկիր կամ վայր: Մյուս կողմից՝ օդային ուղևորությունների կազմակերպիչները չվերթներ սահմանելիս նկատի են ունենում, թե որքանով է պահանջված տվյալ ուղղությունը:

Մեծ գրավչության դեպքում շատանում են այդ ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները, ինչը հանգեցնում է մրցակցության աճի և, բնականաբար, անդրադառնում է գնային քաղաքականությանը: Բայց դա տվյալ երկրում տուրիզմը զարգացնելու միջոցներից մեկն է: 

Ամեն դեպքում՝ շատ կարևոր է զբոսաշրջային կազմակերպությունների անմիջական շփումն ու երկխոսությունը ավիաընկերությունների հետ: Տուրիզմի հայկական ֆեդերացիան ունի նման փորձ, որը միանգամայն արդյունավետ է: Եթե ավիաընկերությունները չվերթներ կազմակերպեն համապատասխան ուղղություններով, ապա մենք կաջակցենք այդ չվերթների նկատմամբ պահանջարկի աճին: Արդեն իսկ նման համագործակցության դրական փորձ ունենք Լատվիայի և Ռուսաստանի տարածաշրջանների հետ: Պատրաստ ենք համագործակցել մեր ավիաընկերությունների հետ, քանի որ մրցունակ չվերթները շատ կարևոր են մեզ համար: Որպես կանոն, դա նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Ավիաընկերությունները կարող են համոզված լինել դրանում, ինչպես նաև մեր աջակցությանը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:      

 

Հայերեն فارسی Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան