Ռուսաստան

Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է 8-հարկանի շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերում հրդեհների մասին։

Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ը, նշում է, որ նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում