Աշխարհ

Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Հվասոն քաղաքի լիթիումի կուտակիչների գործարանում բռնկված հրդեհից առնվազն 22 մարդ է զոհվել, այդ թվում 20 օտարերկրացիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջներին։ 

Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մեկ հոգի անհետ կորած է, նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։ 

Կա նաև 8 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը ծանր է։

20 օտարերկրացիներից 18-ը Չինաստանի քաղաքացիներ են։ 

Հրդեհը Aricell ընկերության գործարանում սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 10:30-ին (Երևանի ժամանակով 05:30-ին)։ Հրշեջները մարել են հրդեհը տեղական ժամանակով ժամը 15:10-ի սահմաններում (Երևանի ժամանակով 10:10-ին) և սկսել են որոնումները շենքի ներսում:

Մասնագետները նշել են, որ հրդեհի ժամանակ կուտակիչների պայթյունները հանգեցրել են կրակի տարածմանը, ինչը բարդացրել է արտակարգ ծառայությունների աշխատանքը և խոչընդոտել աշխատողների որոնումներին։ Գործարանում եղել է մոտ 35 000 մարտկոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում