Հայտնի է «Փյունիկ»-ի ՉԼ որակավորման փուլի ժամանակացույցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի խաղերի ժամանակացուցյը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Մինսկի «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպումը «Փյունիկ»-ը կանցկացնի հուլիսի 10-ին` 22:45-ին: Մրցավեճը տեղի կունենա հունգարական Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում:
Պատասխան խաղը` Երևանում հուլիսի 16-ին` 20:00-ին: «Փյունիկ»-ը բելառուսներին կընդունի «Ուրարտու» ստադիոնում: