Իրավունք

Փարիզում տղամարդուն մեղադրել են Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեջ

1 րոպեի ընթերցում

Փարիզում տղամարդուն մեղադրել են Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում երիտասարդին մեղադրանք են առաջադրել քաղաքում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու համար և կալանավորել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ իրավապահները կասկածում են, որ այդ տղամարդը կապ ունի անչափահասի հետ, որին նույնպես հունիսի 13-ին կալանավորել են: Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով ՝ երիտասարդները մեղադրվում են այն բանում, որ սոցցանցերի միջոցով բռնի գործողություններ են ծրագրել, մասնավորապես, հրեաների դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում