Սպորտ

Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան հունիսի 22-ին

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Ինչ հանդիպումներ կան հունիսի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին կկայանա երեք հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  F խմբում Վրաստանը կմրցի Չեխիայի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի 17:00-ին:

Երևանի ժամանակով 20:00-ին Պորտուգալիայի մրցակիցը կլինի Թուրքիան: 

Եվ օրվա վերջին խաղում` 23:00-ին, Բելգիան կխաղա Ռումինիայի հետ:

Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում