Հայաստան

Ամերիաբանկի թվային հարթակը հաճախորդներին թույլ կտա գնել ավտոմեքենա հաշված րոպեների ընթացքում առանց բանկ այցելելու

6 րոպեի ընթերցում

Ամերիաբանկի թվային հարթակը հաճախորդներին թույլ կտա գնել ավտոմեքենա հաշված րոպեների ընթացքում առանց բանկ այցելելու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկի կողմից ստեղծված Automarket.ameriabank.am նորարարական հարթակը թվային համակարգ է, որը հնարավորություն է տալիս հաճախորդին ոչ միայն ընտրել, այլև ձեռք բերել ավտոմեքենան Ամերիաբանկի թափանցիկ վարկավորմամբ՝ առանց որևէ տեսակի թաքնված վճարների։ Հարթակում ներկայացված են առաջնային և երկրորդային շուկաների 35 առաջատար դիլերի/ավտոսալոնի նոր և օգտագործված մեքենաների շուրջ 300 մոդել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանն իր խոսքում նշեց, որ Ամերիաբանկը մասնակցում է «Armenian Auto show»-ի եռօրյա ցուցահանդեսին, որպեսզի լինի իր գործընկեր ավտո դիլերների կողքին, և միևնույն ժամանակ, հանրությանը ներկայացնի Automarket.ameriabank.am-ի նորարարությունները և փոփոխությունները։

«Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն է, որը ներդրել և ներդնում է նորարար լուծումներ, նորարար հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք։ Ամերիան առաջինն է էկոհամակարգերի իր ներկայացվածությամբ ինչպես ՓՄՁ ուղղությամբ, այնպես էլ անհատներին»,- նշեց Վահրամ Գևորգյանը՝ հավելելով, որ կարևոր էկոհամակարգերից մեկն էլ հենց  Automarket.ameriabank.am-ն է։

Վահրամ Գևորգյանը նաև նշեց, որ Automarket.ameriabank.am-ը նաև վարկավորման հարթակ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս պարզապես րոպեների ընթացքում առանց լրացուցիչ փաստաթղթերի և ավելորդ բարդությունների ձեռք բերել ավտոմեքենա՝ օգտվելով վարկային առաջարկից։

«Մենք որդեգրել ենք թափանցիկ և արագ օնլայն վարկավորման քաղաքականություն, ինչը ենթադրում է, որ վարկավորման ամբողջ գործընթացն ազատված է լրացուցիչ ծախսերից և թաքնված ծախսերից։ Պետք է նաև նշեմ, որ Automarket.ameriabank.am-ում և ավտո սալոններում մեքենաների արժեքները միմյանցից չեն տարբերվում»,- ասաց  Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավարն՝ ընդգծելով, որ բանկի կողմից ստեղծված հարթակը լրացուցիչ գանձումներ չի իրականացնում վերջինիս հետ համագործակցող ընկերություններից։

Նա նշեց, որ Automarket.ameriabank.am հարթակը համագործակցող ընկերություններից գումարներ չի գանձում նաև ներկայացված լինելու ու առաջարկներով հանդես գալու համար։

Գևորգյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ամերիաբանկը Հայաստանի Հանրապետության ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է։ Բանկի ավտովարկերի պորտֆելը կազմում է ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի ընդհանուր պորտֆելի 50%-ը, իսկ ավտովարկերի՝ ներառյալ վարկային կազմակերպությունները՝ ընդհանուր պորտֆելի 30%-ը՝ 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։

«Մենք շարունակելու ենք դեռ երեք օր ներկայացված լինել «Armenian Auto show»-ում․ հրավիրում ենք բոլորին տեղում ներկայացնելու մեր առաջարկները, պատասխանելու ձեր հարցերին և ինչու ոչ նաև նոր համագործակցությունների եզրեր գտնելու համար»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ Ամերիաբանկի կողմից ներկայացվող նոր առաջարկները և նոր համագործակցությունները կլինեն եռօրյա ցուցահանդեսի հաջողության գրավականներից մեկը։

Խոսելով հարթակի ստեղծման մասին՝ Վահրամ Գևորգյանը նշեց, որ Automarket.ameriabank.am-ը մի քանի տարվա կյանք ունի արդեն, սակայն այս տարի նոր թափ է ստացել, իսկ հարթակում տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված են եղել հաճախորդների պահանջարկների թելադրմամբ, որպեսզի ձեռնարկվեն շուկային համահունչ քայլեր և ճիշտ ու թիրախային առաջարկներ ներկայացվեն։

«Տվյալ դեպքում, ինչպես մենք ենք սիրում ասել՝ րոպեների ընթացքում հաստատվում է Ձեր վարկը, և Դուք հայտնվում եք Ձեր երազանքի մեքենայի ղեկին»,- մեջբերեց Գևորգյանը և ավելացրեց, որ հարթակում այս պահին առաջնային և երկրորդային շուկաների ավտոմատացված վարկային համակարգն արդեն իսկ գործում է, մինչև տարվա վերջ հնարավորությունները և գործիքները լինելու են բոլոր տեսակի շուկաների համար՝ համալրված ավելի արդյունավետ և արագ լուծումերով։

Գևորգյանը նշեց, որ հարթակն առաջին հերթին դիտարկում է համագործակցությունը կազմակերպությունների հետ, սակայն չի բացառվում հետագա համագործակցությունը նաև անհատների հետ։

«Մինչև տարվա վերջ այդ առումով նորություն չեն ունենա, բայց հետագայի համար միանշանակ բոլորին կտեղեկացնենք»,- ասաց Վահրամ Գևորգյանը՝ եզրափակելով, որ բանկն իր հարթակի միջոցով փորձում է առաջարկել այնպիսի լուծում, որ ամեն հաճախորդ կարողանա իր մեքենան գտնել այս հարթակում, իսկ մատչելիության առումով վստահեցրեց, որ առաջարկները մատչելի են և բարձրորակ։

Նա տեղեկացրեց, որ Automarket.ameriabank.am հարթակի էջն ընթացիկ տարվա սկզբից ի վեր ունեցել է մոտավորապես 700 հազար դիտում։ Բացի այդ, առաջարկներն ու լուծումները, որոնք ներդրված են հարթակում Ամերիաբանկին հնարավորություն են տվել ապահովել տվյալ շուկաների դիմումների ¼-ի ավտոմատ վարկավորումը։  

Հավելենք նաև, որ Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը բանկի կողմից առաջարկվող վերոնշյալ ծրագրերի և առաջարկությունների մասին կխոսի նաև հունիսի 22-ին «Armenian Auto show»-ի եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունենալիք պանելային քննարկման ընթացքում։

 

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում