Կրթություն

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

1 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանի երկու կրթական ծրագրեր միջազգային հավատարմագրում են ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» բակալավրական և «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրոսական կրթական ծրագրերը Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից ստացել են միջազգային հավատարմագրում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից, մանրամասնելով, որ ACCA-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կառույց է, որն ամբողջ աշխարհում տրամադրում է միջազգային որակավորում և ապահովում առաջադեմ ստանդարտներ հաշվապահության ոլորտում: 

ACCA-ն ներկայումս մոտ 170 երկրներում միավորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի 780 000 մասնագետների: 

ՀՊՏՀ նշված կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը տրամադրվել է 4 տարով։ Արդյունքում 01․01․2024-31․12․2028 ժամանակաշրջանի՝ ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտները միջազգային որակավորման համար ACCA-ին դիմելիս կազատվեն 4, իսկ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները՝ 7 քննությունից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում